Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Հայելային Զուգահեռներ. Բերթա Մարտիրոսյան

Հայելային Զուգահեռներ. Բերթա Մարտիրոսյան

Տարեթիվ
Ապրիլ, 2019
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
Դալան պատկերասրահ, Երևան

Երևանը Ճարտարապետական կոնտրաստների քաղաք է։

Քայլելով ժամանակակից քաղաքի կենտրոնով, նայելով շուրջդ՝ նույնիսկ առանց ջանք գործադրելու կարող ես նկատել հին շենքեր, որոնք տանում են քեզ դեպի թաքնված վայրեր։
Ժամանակակից բիզնես կենտրոնի դիմաց կարող ես տեսնել հին և կիսաքանդ շինություն, որը ունի հարյուր և ավելի տարվա պատմություն։

Օգտագործելով հայելին՝ ես փորձել եմ ցույց տալ երկու տարբեր իրականություններ իրար միջև, միևնույն քաղաքի երկու տարբեր «դեմքերը»։ Ընդամենը մի քանի շենք կա, որ պահպանել է իր անհատականությունը, մնացածը՝ քանդվել են կամ ընթացքի մեջ են։

Նույնը կարող եմ ասել պատմական հուշարձանների մասին, որոնք նույնպես գտնվում են շատ վատ պայմաններում և շուտով կքանդվեն՝ ազատելով տարածքներ նոր ժամանակակից շինությունների համար։

Սա միայն շենքերի մասին չէ, նաև մարդկանց, որոնք ապրում և աշխատում են այնտեղ, քայլում և մտածում են հայելային զուգահեռներում։

Բերթա Մարթիրոսյան

Ապրիլ 9-15