Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Արեգ Բալյան: M.O.B

Արեգ Բալյան: M.O.B

Տարեթիվ
Հոկտեմբեր, 2016
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
Միրզոյան գրադարան, Երևան

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ին, Միրզոյան գրադարանում կբացվի լուսանկարիչ Արեգ Բալայանի MOB. ֆոտոցուցահանդեսը, որը կցուցադրվի մինչև 2017-ի փետրվարի 15-ը: MOB. նշանակում է մոբիլիզացիա՝ ռազմական ուժերը խաղաղ իրադրության վիճակից պատերազմականի բերելը: Լուսանկարչական ցուցահանդեսը պատմում է այն ճանապարհի մասին, որն Արեգն անցել է որպես զինվոր 2016-ի ապրիլի 2-ից մինչև հունիսի 1-ը՝ սահմանապահ տղաների հետ ապրելով Արցախի հյուսիսային սահմանին՝ հայտնի որպես «Եղնիկներ» զորամաս:

Աղբյուր: https://www.facebook.com/events/310468592666786/