Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Անհայտ աշխարհ

Անհայտ աշխարհ

Տարեթիվ
Հուլիս, 2003
Կատեգորիաներ
Ցուցահանդես
Վայր
«Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոսրահ, Երևան

Ցուցահանդեսի մասնակիցներ Գրիգորի Կուբատյանը և Յուրի Բոլոտովը նպատակ ունեին լուսանկարների միջոցով հանրությանը ծանոթացնել այն երկրների մշակույթի, կրոնի ու ազգային ավանդույթների հետ, որտեղ արդեն հասցրել էին լինել: Լուսանկարչական տեսախցիկը որսացել էր չինական բրնձի դաշտերի հանգստությունը, չինական աղոթատեղիները, վրացական քարանձավային ամրոցներն ու Վիետնամի, Կամբոջայի և Սուդանի բնության առանձնահատկությունները:

Աշխարհի բացահայտման առաքելությամբ: «Հայաստանի Հանրապետություն»: Ե., 2003, թիվ 131, էջ 5