Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Ռադիկ Շառոյան

ծն․ 1960

1980 - 2010 թվականներ

Մասնագիտությամբ կինո օպերատոր Ռադիկ Շառոյանը ուսանողական տարիներից զուգահեռաբար զբաղվել է լուսանկարչությամբ։ 1980-ականների վերջերից նրա վավերագրական և ժանրային բնույթի լուսանկարները տպագրվել են հայկական մամուլում։ Նրա գործնեության սկզբնական շրջանի աշխատանքներում ակնհայտ է կադրը կառուցելու կինեմատոգրաֆիկ մոտեցումները։ 

2000-ականներից, ռեժիսորական և օպերատորական գործնեության հետ մեկտեղ հիմնականում լուսանկարում է Արևելյան և Արևմտյան Հայաստանի բնությունն ու պատմա-ճարտարապետական հուշարձանները։ 

Արձակագիր և քաղաքական գործիչ Ռոլանդ Շառոյանի որդին է։

Ազգություն

հայ

Տարածաշրջան

ԽՍՀՄ, Հայաստան, Հայկ. ԽՍՀ

Քաղաք

Երևան

Մասնագիտացում

գեղարվեստական, վավերագրական

Մեդիա

անալոգ լուսանկարչություն, թվային լուսանկարչություն

Ցուցահանդեսներ

2015։ «Էրգիրը տիրոջ աչքերով», անհատական ցուցահանդես, Երևանի Պետական Համալսարան, ապրիլի 10-25

Այլ նկարներ այս հեղինակից