Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Կարապետ (Գարաբեդ) Կարագյոզյան

1880 - 1900 թվականներ

Ծովափնյա Բուրգաս քաղաքում աշխատող Գարաբեդ Կարագյոզյանը, Բուլղարիայում հաստատված առաջին հայ լուսանկարիչներից էր: Նրա դիմանկարները թվագրվում են 1880-1890-ականներով, իսկ այդ տարիներից հետո ստեղծված գործեր, ինչպես նաև Կարագյոզյանի կենսագրական տվյալները մեզ հայտնի չեն: Դրանք զուտ գործածելի որակի են և չունեն լուսանկարչին բնորոշող առանձնահատկություններ: 

Ազգություն

բուլղար, հայ

Տարածաշրջան

Բուլղարիա

Քաղաք

Բուրգաս

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Այլ նկարներ այս հեղինակից