Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան

Լևոն Կ. Կապոյան

1890 - 1900 թվականներ

Լեվոն Կապոյանի համեստ տաղավարը գտնվում էր Ախալցխայի Միլլիոնայա փողոցում` Մարուքովի առևտրական տանը:(1) Այն գործել է շուրջ երկու տասնամյակ և ուներ մասնաճյուղ Աբասթումանում: Կապոյանի հաճախորդները հասարակ քաղաքացիներ էին, ինչպես նաև Ախալցխայով անցնող ճամփորդները: Նրա տաղավարը չափերով բավականին փոքր էր, սակայն պարունակում էր տարատեսակ դեկորացիաներ և բեմական առարկաներ, որոնցով լուսանկարիչը փորձում էր ավելի ճոխ տպավորություն հաղորդել իր բավականին պարզունակ լուսանկարներին: Դրանց շարքում հատկապես հիշարժան են տեղական ճոխ տարազներով լուսանկարված Ախալքալաքցի հայ տղամարդկանց և հատկապես կանանց դիմանկարները։ Այսօր դրանք հետաքրքրական են հիմնականում որպես 20-րդ դարասկզբի Ախալցխայի հայ բնակչության կյանքին վերաբերվող պատմական, ազգագրական ֆոտո-վավերագրեր: Այլ կենսագրական տվյալներ լուսանկարչի մասին չեն հայտնաբերվել: 

1: Տես, Вся Россия : Русская книга промышленности, торговли, сельского хозяйства и администрации : Торгово-промышленный адрес-календарь Российской империи — Санкт-Петербург : А.С. Суворин, 1899, էջ 663

Ազգություն

հայ

Տարածաշրջան

Ռուսական Կայսրություն, Վրաստան

Քաղաք

Ախալցխա, Աբասթուման

Լուսանկարչատուն

Լևոն Կապոյան

Մասնագիտացում

լուսանկարչատուն

Մեդիա

անալոգ լուսանկարչություն

Հավաքածուներ

Հայաստանի Պատմության Թանգարան, Երևան; Վրաստանի Ազգային Գրդարան, Թբիլիսի

Այլ նկարներ այս հեղինակից